Ոստիկանին նվիրված շարադրության մրցույթի հաղթողների պարգևատրման արարողություն ՀՀ ոստիկանությունում (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
07.05.2014 17:30
Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի դիրքերում

ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ, ոստիկանության 96-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ապրիլին հանրապետության դպրոցներում անցկացվեց ոստիկանին նվիրված շարադրության մրցույթ: Կրթության և գիտության նախարարության կողմից ընտրված ութ լավագույն շարադրությունները ներկայացվեցին ոստիկանություն, որտեղ մայիսի 7-ին տեղի ունեցավ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Ողջունելով երեխաներին և հյուրերին՝ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը խոսքը փոխանցեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Վլադիմիր Գասպարյանն անդրադարձավ անչափահասների դաստիարակության, կրթական համակարգի հետ ոստիկանության համագործակցության, ավագ դպրոցում դպրոցական տեսուչի ինստիտուտի ներդրման և աճող սերնդին վերաբերող մի շարք այլ հիմնահարցերի, որոնք այսօր հրատապ են մեր հասարակության համար:
Ոստիկանության պետը կիսեց իր մտահոգությունները անչափահասների իրավախախտումների, ինքնահաստատման տարիքում որդեգրվող կեղծ արժեքների, անհատի և քաղաքացու կայացման շրջանի դժվարությունների վերաբերյալ և հավաստեց, որ ոստիկանությունն անելու է ամեն ինչ բացասական երևույթները համատեղ հաղթահարելու համար:
Հետո երեխաները հատվածներ կարդացին իրենց շարադրություններից, ինչին հաջորդեց անկաշկանդ զրույցը:
Ոստիկանին նվիրված շարադրության հանրապետական մրցույթի հաղթողներն արժանացան ոստիկանության և կրթության ու գիտության նախարարության մրցանակներին:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ երկու գերատեսչությունների համագործակցության մեջ ունեցած ներդրման համար պարգևների արժանացան կրթության և գիտության նախարար Արմենն Աշոտյանն ու ոլորտի այլ ներկայացուցիչներ:
Հանդիպման ավարտին մասնակիցները լուսանկարվեցին՝ ի հուշ ջերմ ու գեղեցիկ օրվա:





















