ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Շմոլ գազի թունավորում

21.11.2012 10:52 Թունավորում

Նոյեմբերի 21-ին, ժամը 01.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թոթովենցի փողոցի 7 շենքի թիվ 8 բնակարանից շմոլ գազի թունավորումով իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1960 թ. ծնված Շուշան  Ալեքսանյանը, 1955 թ. ծնված Գոհար Այվազյանը  և 1953 թ. ծնված Լևոն  Այվազյանը:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են բնակարանում գազի կաթսայից տեղի ունեցած գազի արտահոսքից:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: