ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանները հայտնաբերեցին խանութից գողություն կատարողին

22.12.2012 12:53 Գողություն
Դեկտեմբերի 21-ին, ժամը 10.30-ին, ՍՊ ընկերություններից մեկի տնօրենը ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը, ապակին կոտրելով՝ իրեն պատկանող խանութից գողացել են տարբեր տեսակի ապրանքներ` պատճառելով մոտ 500.000 դրամի նյութական վնաս:       
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 11.00-ին,  բերման է ենթարկվել 1964 թ. ծնված Ղևոնդ Մ.-ն, որը խոստովանել է  հանցանքը::
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: