ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանության աշխատանքի արժևորումը վկայում է հասարակության կողմից ոստիկանության հանդեպ վերաբերմունքի դրական փոփոխության մասին

Ոստիկանության աշխատանքի արժևորումը վկայում է հասարակության կողմից ոստիկանության հանդեպ վերաբերմունքի  դրական փոփոխության մասին
Մարտի 22-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հանդիպեց «Իրավունք» շաբաթաթերթի խմբագրական խորհրդի ներկայացուցիչների հետ: Առիթը խորհրդի որոշումն էր՝ 2012 թ. դատաիրավական ոլորտի լավագույն գործիչ ճանաչելու կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետին պատվոգրով պարգևատրելու մասին: 
Շնորհակալություն հայտնելով՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ դա ոստիկանական ողջ համակարգի աշխատանքի արժևորումն է և կարևորեց այն հանգամանքը, որ վերջին շրջանում ոստիկանությունը այդպիսի գնահատման արժանացել և արժանանում է հատկապես զանգվածային լրատվության միջոցների կողմից, ինչը վկայում է հասարակության կողմից ոստիկանության հանդեպ վերաբերմունքի դրական փոփոխության մասին:
Խոսելով ոստիկանության նոր գործելաոճի առանձնահատկությունների մասին՝ ոստիկանության պետը նաև նշեց,  որ ոստիկանական աշխատանքում և համակարգի բարեփոխման ընթացքում հիմնարար է հասարակական գործընթացներից մի քայլ առաջ լինելու սկզբունքը:
Ամփոփելով վերջին տարվա ընթացքում կատարված աշխատանքը՝ ՀՀ ոստիկանության պետը ամենագլխավորը համարեց ոստիկանություն-հասարակություն կապի և փոխվստահության ամրապնդումը:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը ոստիկանական խորհրդանիշերով հուշանվերներ հանձնեց հյուրերին: