ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՆԱԿԵՏԵՐ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ
15.08.2012 10:00
Համակարգի լրատու
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հաստատված և հունիսի 1-ից մայրաքաղաքում ուժի մեջ մտած` Հայաստանի Հանրապետությունում համայնքային ծառայություն կազմակերպելու կանոնադրությամբ` ծառայությունն իրականացվում է հենակետերի միջոցով, որոնք շահագործվում են ըստ ժամանակացույցի:
Օգոստոսի 18-ին ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանի, շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ևս երեք նորակառույց հենակետ բացվեց ոստիկանության Նոր Նորքի, Շենգավիթի և Կենտրոնականի բաժինների կողմից սպասարկվող տարածքներում:
Նորաբաց հենակետերը կարևոր քայլ են հանրապետությունում համայնքային ոստիկանության կազմավորման, հասարակության վստահության ամրապնդման, քաղաքացիների հետ համագործակցության խորացման ուղղությամբ:
Ոստիկանների անմիջական աշխատանքը համայնքներում կնպաստի բնակչության իրավագիտակցության բարձրացմանը և փոխվստահության այնպիսի մթնոլորտի ձևավորմանը, երբ համայնքային ոստիկանը քաղաքացու կողմից կընկալվի ու կգործի որպես ընտանեկան ոստիկան:
Մայրաքաղաքը բաժանված է 40 հենակետային տեղամասի: Հենակետում ծառայություն են իրականացնում 7 համայնքային ոստիկան, որոնցից մեկը` անչափահասների գծով: Յուրաքանչյուր հենակետ սպասարկում է շուրջ 30 հազար բնակչի, և քաղաքացին միշտ կարող է դիմել իր ու համայնքի խնդիրներով, գործակցության ծրագրերով ու առաջարկներով:
Մայրաքաղաքում մինչ այս նորամուտը արդեն իսկ գործում էր վեց հենակետ` ոստիկանության Արաբկիրի, Կենտրոնականի, Մալաթիայի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների սպասարկած տարածքներում:
Համայնքային ոստիկանության կազմավորումը շարունակվու