ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Ոստիկանություն բերման ենթարկվածի մոտ երկու դանակ է հայտնաբերվել

Նոյեմբերի 10-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննության բաժանմունք նյութեր են ստացվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, Երևանի  Սեբաստիայի փողոցի թիվ 92 հասցեի մոտից, սառը զենք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1992 թ. ծնված Գոռ Հ.-ն և 1989 թ. ծնված Վալերիկ Հ.-ն, որտեղ վերջինիս մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է 2 դանակ. 1-ի ընդհանուր երկարությունը` 45 սմ, շեղբը` 30 սմ, 2-րդը` գաղտնի փականով` ընդհանուր երկարությունը 21.5 սմ, շեղբը` 9.5 սմ:
Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: