Ոստիկանությունը պարզաբանում է ԶԼՄ-ներում շրջանառվող անճշտությունը
18.02.2013 14:51
Ընտրություններ
Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն է տարածվել, որ Աբովյան քաղաքի Երիտասարդության 1 նրբանցք 1 շենքի բն. 40 հասցեի սեփականատեր Վալերի Հարությունյանը պարզել է, որ նշված հասցեում հաշվառված են իրեն անծանոթ` Գագիկ Վարդանի Վարդումյանը /ծնված 19.08.1957 թ./ և Հրայր Էդիկի Ավետյանը /ծնված 27.10.1957 թ./:
Տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:
Գագիկ Վարդանի Վարդումյանը Աբովյան քաղաքի Երիտասարդական 1-ին նրբ. 1 շենքի բն. 40 հասցեում հաշվառված է դեռևս 17.06.1978թ-ից:
Բնակելի տարածության սեփականատերերի իրավունքների վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել պարզաբանումներով, որոնք հրապարակվել են նաև www.police.am կայքէջում:
Մասնավորապես` սեփականատերն իրավունք ունի գրավոր դիմել անշարժ գույքի գտնվելու վայրի անձնագրային ծառայություն և հաշվառումից հանել բնակելի տարածությունում հաշվառված և սեփականության կամ օգտագործման իրավունք չունեցող ցանկացած անձի:
Ինչ վերաբերում է Հրայր Էդիկի Ավետյանին /ծնված 27.10.1957 թ./, ապա վերջինս Աբովյան քաղաքի Երիտասարդական 1-ին նրբ. 1 շենքի բն. 40 հասցեում հաշվառվել է 29.08.2011 թ.-ին հենց հայտարարությունում նշված անձի` Վալերի Հարությունյանի գրավոր համաձայնության հիման վրա:
Հաշվառման հիմքերը գտնվում են Աբովյանի անձնագրային ծառայությունում:
ՀՀ ոստիկանություն