1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 21-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին:
ՌԴ-ում գտնվող քաղաքացին հայտնեց, որ իր աղջիկը 19 տարեկան է, ՀՀ պետական սահմանը հատելիս անձնագրի օտարերկրյա պետությունում վավերականության նշման ժամկետի լրանալուն մնացած է եղել 3 օր: ՌԴ-ում գտնվելիս արդեն իսկ լրացել է ժամկետը: Քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ, ինչ պետք է անել անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշում կատարելու համար: Պարզաբանվել է գործող կարգը, համաձայն որի` կարող են դիմել օտրարեկրյա պետությունում գտնվող դիվանագիտական ծառայություն կամ լիազորված անձի միջոցով ՀՀ-ում գտնվող անձնագրային ծառայություն՝ ներկայացնելով լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Բուլղարիայում գտվող մեր հայրենակիցը հայտնել է, որ ընտանիքով մեկնել են Բուլղարիա, վիզայի ժամկետը մինչև սեպտեմբեր ամիսն է: Այլ իրերի և փաստաթղթերի հետ միասին Բուլղարիայում գողացել են նաև նրանց անձը հավաստող փաստաթղթերը:  Նրանց տեղեկացվեց գործող կարգը, համաձայն որի` պետք է դիմել դիվանագիտական ծառայություն` անձնագիր կամ վերադարձի վկայական ստանալու համար: Պարզաբանվել է նաև ՀՀ կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի որոշման պահանջը, համաձայն որի` Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականը տրվում է անվճար` հափշտակության կամ այլ հանցագործության  դեպքում, եթե ներկայացվում է տվյալ հանգամանքն ապացուցող փաստաթուղթ:
Զանգահարել է օտարերկրյա պետությունում գտնվող քաղաքացին և տեղեկացրել, որ իր տղան 23 տարեկան է, ՌԴ քաղաքացի է և օրենքի ուժով չի համարվում ՀՀ քաղաքացի: Ծառայել է ՌԴ զինված ուժերում: Քաղաքացուն  հետաքրքրում էր` ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում որդին ՀՀ զինված ուժերում ծառայելո՞ւ է, թե՝ ոչ: Նրան պարզաբանվեց ՀՀ օրենսդրության պահանջը, համաձայն որի` Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչև Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն: