1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանությունում կայացավ Skype-ի միջոցով հերթական ուղիղ կապը մեր հայրենակիցների հետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Սեպտեմբերի 15-ին մեր հայրենակիցները հերթական անգամ Skype-ի միջոցով իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Մնացական Բիչախչյանին: 
SKYPE ծառայությանը նամակով դիմած քաղաքացին ցանկանում էր տեղեկանալ կորած նույնականացման քարտի փոխարեն նորը ստանալու կարգին: Պարզաբանվեց գործող կարգը: 
Հայաստանում գտնվող քաղաքացին հայտնում էր, որ 1994 թվականին ընտանիքով մեկնել է Եվրոպա: 2012 թվականին նրանց արտաքսել են Հայաստանի Հանրապետություն: Ներկայումս չունեն անձը հավաստող որևէ փաստաթուղթ և այլ երկրի քաղաքացիություն: Զանգահարողը ցանկանում էր տեղեկանալ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու կարգին: Պարզաբանվեց գործող կարգը, համաձայն որի` վերջինիս դիմումը նախևառաջ պետք է քննարկվի ՀՀ քաղաքացի ճանաչելու շրջանակներում, քանի որ նա հանդիսացել է նախկին ԽՍՀՄ քաղաքացի: Միաժամանակ պատրաստակամություն  հայտնվեց` նրա կողմից տարածքային անձնագրային ծառայություն դիմում ներկայացնելուց հետո  համապատասխան հարցումներ կատարել` հիմք հանդիսացող փաստաթղթային տվյալներ ստանալու համար:
Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցը տեղեկացրեց, որ մայրը ՌԴ քաղաքացիություն ստանալիս նոտարական կարգով հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից: Վերջինս ցանկանում էր հավաստիանալ` մայրը հանդիսանո՞ւմ է ՀՀ քաղաքացի, թե` ոչ: Նրան պարզաբանվեց  ՀՀ օրենսդրության պահանջները, համաձայն որի` այլ անձի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելիս անհրաժեշտ է տվյալ անձի գրավոր համաձայնությունը: Միաժամանակ, պարզաբանվեց ՀՀ օրենսդրության պահանջը, համաձայն որի` այլ երկրի քաղաքացիություն ընդունելը ինքնին չի հանգեցնում ՀՀ քաղաքացիության դադարեցման. ՀՀ քաղաքացիությունը դադարեցվում է ոչ թե նոտարական կարգով, այլ ՀՀ Նախագահի հրամանագրով:
 
Հաջորդ ուղիղ կապը տեղի կունենա սեպտեմբերի 22-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 11-ից 13-ը:
ՀՀ ոստիկանության սկայպի հասցեն` Armenian Police
Հարցեր կարելի է ուղարկել նաև press@police.am, dimum@police.am էլեկտրոնային հասցեներին: