ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պայուսակից դրամապանակ գողացողին հայտնաբերեցին

02.04.2015 10:58 Գողություն

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ապրիլի 1-ին, ժամը 15.30-ին, Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 2/Ա շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին: Վերջինս խոստովանել է, որ մարտի 4-ին թիվ 39 երթուղու միկրոավտոբուսի սրահում մի աղջկա պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 60.000 դրամ և պլաստիկ բանկային քարտեր:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տուժողը 1990 թ. ծնված Օֆելյա Ն.-ն է, որը ապրիլի 1-ին, ժամը 17.00-ին, հաղորդում է տվել, որ իր պայուսակից գողացել են դրամապանակը` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: