1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

06.07.2015 15:12 ՃՏ պատահարներ

Հուլիսի 4-ին, ժամը 14.15-ին, հիվանդանոց բուժօգնության է դիմել 33-ամյա տղամարդ և հայտնել, որ հուլիսի 3-ին, ժամը 23.00-ին, Երևանի Ամիրյան փողոցի թիվ 4/7 հասցեի դիմաց իր «Կավասակի» մակնիշի մոտոցիկլետով կողաշրջվել է, ինչի հետևանքով ստացել է վնասվածքներ:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 4-ին, ժամը 02.50-ին, Երևանի Վ. Փափազյան և Հ. Սահյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 4-ին, ժամը 18.30-ին, Երևանի Ավանի Աշխաբադի փողոցի թիվ 23 հասցեի դիմաց կայանված «ԳԱԶել» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վերանորոգման ժամանակ ինքնաբերաբար առաջ է ընթացել և քարշակել 37-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 4-ին, ժամը 16.15-ի սահմաններում, Գառնիից դեպի Գեղարդ տանող ճանապարհին «Միցուբիշի Պաջերո ԻՕ» մակնիշի ավտոմեքենան բախվել է պատի, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 5-ին, ժամը 11.40-ին, Երևանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:
«Միցուբիշի»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 5-ին, ժամը 13.50-ին, Ճանապարհային ոստիկանության ՕԿԿ հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 13.10-ին, «Բի Ուայ Դի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Պարույր Սևակի փողոցի թիվ 38 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 21-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Հուլիսի 5-ին, ժամը 04.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 99 շենքի դիմացի մայթեզրի էլեկտրասյանը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: