ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար Արշակունյաց պողոտայում

22.08.2013 13:07 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 21-ին, ժամը 21.50-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում  ահազանգ է ստացվել, որ կանչով մեկնել են Կոտովսկու փողոցի թիվ 130 տուն, որտեղ ավտովթարի հետևանքով կան տուժածներ: 
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 19.00-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 41 շենքի մոտ իրար են բախվել երկու անհայտ ավտոմեքենաներ, ինչի հետևանքով նշված ավտոմեքենաներից մեկի 2 ուղևորուհիները ստացել են մարմնական վնասվածքներ և բուժօգնություն ստացել բարեկամների տանը` շտապօգնության   կողմից:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: