ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար գազալիցքավորման կայանում

Դեկտեմբերի 1-ին, ժամը 13.15-ին, ոստիկանության Հրազդանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վանատուր թաղամասում գտնվող գազալիցքավորման կայանում պայթյուն է տեղի ունեցել:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.10-ի սահմաններում,  գազալիցքավորման կայանում   «ԳԱԶ- 31105»  մակնիշի ավտոմեքենայի բեռնախցում տեղադրված երկու գազաբալոններից մեկը լիցքավորման ընթացքում պայթել է, ինչի հետևանքով մյուս բալոնը հարվածել է «Միցուբիշի Պաջերո»  մակնիշի ավտոմեքենայի:
Պայթյունի հետևանքով ավտոմեքենաներին պատճառվել է նյութական վնաս:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: