ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահար Ջրվեժ գյուղում

18.07.2016 15:57 ՃՏ պատահարներ
Հուլիսի 17-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Ջրվեժ գյուղի Բագրևանդ փողոցում իրեն գցել են մեքենայի տակ և դանակահարել:
Մեկնած օպերատիվ խմբին 1967 թ. ծնված  Խայլազ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 09.30-ի սահմաններում, նշված փողոցում, գառ վաճառելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ամուսնու եղբայրը՝ 1955 թ. ծնված Կուլիխան Շ.-ն, իր «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով դիտավորյալ վրաերթի է ենթարկել որդուն, որը «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: