1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

05.08.2014 12:12 ՃՏ պատահարներ
Օգոստոսի 4-ին, ժամը 15.00-ին,  Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 6 հասցեի մոտ իրար  են բախվել «ԳԱԶ-3110» և  երկու «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-3110»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 4-ին, ժամը 18.05-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ գլխի վնասվածքով բուժօգնության է դիմել 39-ամյա քաղաքացուհի և հայտարարել, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 08.00-ի սահմաններում, Երևանի Աբովյան փողոցում, թիվ 54 երթուղու ավտոբուսի սրահում` իր անզգուշության հետևանքով: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 4-ին, ժամը 22.30-ին, Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 6 հասցեի դիմաց «Ֆոլքսվագեն Պասսատ»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 4-ին, ժամը 09.00-ին, Արտաշատի խճուղու թիվ 1/1 հասցեի մոտ իրար են բախվել  «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և մոտոցիկլետ, ինչի հետևանքով մոտոցիկլետի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 4-ին, ժամը 13.00-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 52 հասցեի մոտ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբենկյան փողոցի խաչմերուկի մոտ անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 4-ին, ժամը 20.30-ի սահմաններում,  Ավանի հոգեբուժարանի մոտ «Ֆորդ էքսփլորեր»  մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 4-ին, ժամը 15.40-ի սահմաններում,  «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Թալինի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 39-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 4-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Թթուջուր գյուղում` Ճամբարակ-Դիլիջան ճանապարհի 7-րդ կմ-ին, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է բախվել  ճանապարհի աջակողմյան հատվածում կայանված  «ԳԱԶ-5312»  մակնիշի  բեռնատար ավտոմեքենային:
Վթարի հետևանքով «ԳԱԶ-5312»-ի վարորդը, «ՎԱԶ-2101»-ի վարորդը և  2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 4-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Ճամբարակում «ՎԱԶ-21063»  մակնիշի ավտոմեքենան  բախվել է Գետափնյա փողոցի թիվ 14 հասցեին հարակից, ավտոկայանի ուղղությամբ աջակողմյան հատվածում կայանված   «ԳԱԶ-32213»  մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 4-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 42 շենքի մոտ իրար են բախվել  «Տոյոտա Պրադո»   և   «Օպել Կորսա»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Կորսա»-ի վարորդը ստացել է ձախ դաստակի պատռված վերք, սակայն հրաժարվել է բուժօգնությունից:
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 4-ին, ժամը 21.15-ին, Գյումրի-Երևան ճանապարհի 25-րդ կմ-ին «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենան բախվել  է  «ԳԱԶ-5312» մակնիշի  բեռնատար ավտոմեքենայի:
Վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 4-ին, ժամը 11.30-ին,  Շիրակի մարզի Փանիկ գյուղի գյուղամիջում «ԳԱԶ-53»  մակնիշի ավտոմեքենա է հարվածել  գազատար խողովակի հենասյանը, ինչի հետևանքով խողովակը պոկվել և ընկել է հենասյան մոտ կանգնած 76-ամյա կնոջ վրա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Օգոստոսի 4-ին, ժամը 05.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 85-րդ կմ-ին  «ԲՄՎ-3201»  մակնիշի ավտոմեքենան  կորցրել է կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը. վարորդը և  3 ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: