ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

10.12.2014 11:12 ՃՏ պատահարներ
Դեկտեմբերի 9-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ աջ ձեռքի «ձեռնային մակերեսի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել ԻԻՀ 28-ամյա քաղաքացի, որը հիվանդանոցում հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը` վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 1.00-ին, Երևան քաղաքի «Մալաթիա» Բ/Կ-ի մոտակայքում   նա  իր «Ինֆինիտի»  մակնիշի ավտոմեքենայով բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով  էլ ստացել է մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
 
***

Դեկտեմբերի 9-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 37-րդ կ/մ-ին  «FAW CA» մակնիշի ավտոբուսը բախվել է  «Toyota 4 Runner»  մակնիշի ավտոմեքենայի:
Ավտոբուսի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Դեկտեմբերի 10-ին, ժամը 02.00-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 3-րդ կ/մ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2107» և  «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի 2 ուղևորները   և «Մոսկվիչ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Դեկտեմբերի 9-ին, ժամը 13.30-ի սահմաններում,  Շիրակի մարզի Լուսակերտ գյուղի խաչմերուկում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենա է բախվել   «ԳԱԶ-31-105», «Օպել-Աստրա»   և   «Օպել-Վեկտրա»  մակնիշի ավտոմեքենաների:
«ՎԱԶ-2107»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: