Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
10.08.2015 17:43
ՃՏ պատահարներ
Օգոստոսի 8-ին, ժամը 18.00-ին, «Մերսեդես Ջի-500» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Վարդանանց փողոցի թիվ 22 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 53-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օոստոսի 9-ին, ժամը 20.30-ին, Երևանի Աթոյան և Ռոստովյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի:
«Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 12.00-ին, Երևանի Իսակովի պողոտայի թիվ 8 հասցեի մոտ «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ վրաերթի է ենթարկել 25-ամյա քաղաքացուհու, ով վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 21.30-ին, «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 34/5 հասցեի դիմաց բախվել է «Դեու» մակնիշի ավտոմեքենայի:
«Դեու»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 12-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-A160» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2108»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 13.55-ին, Արմավիր-Բաղրամյան ճանապարհի 4-րդ կ/մ-ին «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի:
«Ֆոլքսվագեն Վենտո»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 7.45-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 8,8-րդ կմ-ին «NISAN TIIDA LATIO» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլխիվայր շրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 5.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 39-րդ կմ-ի հատվածում, Սևանի ուղղությամբ ընթանալիս իրար են բախվել «Օպել Կորսա», «ՎԱԶ 2106» և «ԲՄՎ 318» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել Կորսա»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Առինջ-Ջրվեժ ճանապարհի 2-րդ կ/մ հատվածում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «ԵրԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով վարորդները, «ԵրԱԶ»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 17.15-ի սահմաններում, «Միցուբիշի-ԻՕ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 30.8-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացի և Դուդկու փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԳԱԶ-24» և «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 9-ին, ժամը 18.00-ին, Սյունիքի մարզի Ճակատեն գյուղի հարակից ճանապարհահատվածում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել աջակողմյան բետոնե հենապատնեշին:
Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: