1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

08.08.2014 11:35 ՃՏ պատահարներ
Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
Օգոստոսի 7-ին, ժամը 20.40-ին,  «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի  Լենինգրադյան փողոցի թիվ 33 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 54-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Օգոստոսի 7-ին, ժամը 10.20-ին, Երևանի Սարի-Թաղի Ծխախոտագործների փողոցի թիվ 117 հասցեի մոտ իրար են բախվել «ՎԱԶ-2107» և  «Մերսեդես Բենց E-230» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2107»-ի ուղևորը և «Մերսեդես Բենց E-230»-ի ուղևորը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Օգոստոսի 7-ին, ժամը 20.30-ի սահմաններում, «Հունդայի Սոնատա»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատի մարզի Բաղրամյան գյուղի Արտաշատյան խճուղում վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Օգոստոսի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում,  «Մերսեդես E-320»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիսի Երևանյան և Հանրապետության փողոցները հատող խաչմերուկի հատվածում վրաերթի է ենթարկել 48-ամյա կնոջ  և նրան տեղափոխել  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Օգոստոսի 7-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Արմավիրի  մարզի Առատաշեն գյուղում «Հունդաի Էլանտրա»  մակնիշի ավտոմեքենան  «Ֆորդ Էսկորտ»  մակնիշի ավտոմեքենային բախվելուց խուսափելու համար դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Օգոստոսի 7-ին, ժամը 20.00-ին,  «Մերսեդես Ե-200»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Տաշիրի Երևանյան փողոցից Անի թաղամաս տանող ճանապարհների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, ինչի հետևանքով երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Օգոստոսի 4-ին, ժամը 17.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում  հաղորդում էր ստացվել, որ «գանգի հիմի կոտրվածք» ախտորոշմամբ   բուժօգնության է դիմել 1974 թ. ծնված Արմեն Մ.-ն, որը հիվանդանոցում հայտնել էր, որ վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրաձոր գյուղում  ձիուց վայր ընկնելու հետևանքով:  
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արմեն Մ.-ն վնասվածքը ստացել է օգոստոսի 4-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Մեղրաձոր գյուղի սարամասում, 1970 թ. ծնված Բադր Մ.-ի վարած «ՈՒԱԶ»  մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետևանքով:
Ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:
 
***
Օգոստոսի 7-ին, ժամը 09.00-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 15-րդ կմ-ին իրար են բախվել   «ԶԻԼ»   և   «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով «Օպել»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Օգոստոսի 7-ին, ժամը 17.00-ի սահմաններում,  Քանաքեռավան-Մրգաշեն ճանապարհի վերջնամասում «Օպել»  մակնիշի ավտոմեքենան բախվել   է «Ռենո»  մակնիշի ավտոմեքենայի:
«Ռենո»-ի վարորդը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
Օգոստոսի 7-ին, ժամը 08.35-ի սահմաններում,  Երևան-Մեղրի ճանապարհի 126-րդ կմ-ին  «ԲՄՎ-316» մակնիշի ավտոմեքենան դուրս  է եկել երթևեկելի մասից և գլորվել ձորը:
Վարորդն  անգիտակից վիճակում տեղափոխվել  է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: