1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

09.04.2015 17:54 ՃՏ պատահարներ
Ապրիլի 9-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն  է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Երևանի Շահումյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երեք քաղաքացիների և դիմել փախուստի:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 01.00-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիայի փողոցի թիվ 14/3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա տղամարդու, 35-ամյա կնոջ և վերջինիս 17-ամյա որդուն, այնուհետև բախվել է   «Օպել»  մակնիշի ավտոմեքենայի:
Վրաերթի ենթարկվածները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Ապրիլի 8-ին, ժամը 11.00-ին, Երևանի Ադոնց և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում իրար են բախվել   «ՎԱԶ-2121» և «Տոյոտա»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2121»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Ապրիլի 8-ին, ժամը 21.40-ին, Երևանի Մալխասյանց փողոցի թիվ 3 շենքի մոտ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է մեկ այլ «Մերսեդես Բենց»-ի, այնուհետև ճամփեզրի բետոնե կառույցին և ծառին:
Վարորդներից մեկը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Ապրիլի 8-ին, ժամը 12.40-ի սահմաններում,   «Մոսկվիչ 412»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Արտաշատի Մարքսի փողոցի թիվ 1 հիմնական դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Ապրիլի 8-ին, ժամը 21.40-ի սահմաններում, Լոռու մարզի Նորաշեն գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 90 հասցեի մոտ  «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 84-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 9-ին, ժամը 02.35-ին, մեղակայանով ոստիկանություն է ներկայացել 54-ամյա տղամարդ և հայտնել, որ ինքն է իր «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի ենթարկել տարեց կնոջը:
Կատարվում է քննություն:
 
***
 
Ապրիլի 8-ին, ժամը 11.30-ին, Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայի Հրազդանի լճի մոտ` գազի լցակայանի դիմաց, իրար են բախվել «ՎԱԶ-2110», «Մերսեդես» և «ՎԱԶ-21099»  մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2110»-ի վարորդը, ուղևորը և «Մերսեդես»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Ապրիլի 8-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցավանի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Ապրիլի 8-ին, ժամը  15.00-ին, Գյումրիի Խորենացի փողոցում  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան բախվել է թիվ 29/1 շենքի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: