Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
21.07.2015 17:21
ՃՏ պատահարներ
Հուլիսի 20-ին, ժամը 17.20-ին, Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 46/2 հասցեի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 83-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1987 թ. ծնված Ռուբիկ Փ.-ն` իր «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով: Նա բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 21-ին, ժամը 01.00-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի և Մայրաքաղաքային փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Նիսան»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 18-ին, ժամը 21.50-ին, Երևանի Գայի պողոտա և Ստեփանյան փողոցների խաչմերուկում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողներին է մոտեցել «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի 46-ամյա վարորդը և հայտնել, որ նշված վայրում իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը հրաժարվել է բուժօգնությունից, և ինքը նրան իր ավտոմեքենայով տեղափոխել է տուն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նշված կինը հերքել է իր կողմից վրաերթի ենթարկվելու հանգամանքը և հրաժարվում է ԴԲՓ-ից:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 20-ին, ժամը 23.00-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցի թիվ 22 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 14-ամյա պատանու:
Վարորդը և վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 20-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 76 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 57-ամյա կնոջ և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 20-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Այգեստան-Ներքին Դվին գյուղամիջյան ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին կայանված «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 20-ին, ժամը 18.10-ին, Ծաղկաձոր քաղաքից դեպի Հրազդան ընթանալիս` Տանձաղբյուր փողոցի վերջնամասում, «Յամահա» մակնիշի կվադրոցիկլն ընկել է սահքի մեջ, դուրս եկել երթևեկելի գոտուց և շրջվել ճամփեզրին: Երկու ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 20-ին, ժամը 13.05-ին, Կապանի Գործարանային փողոցի Երևան-Կապան Մ-2 ավտոճանապարհի 299-րդ կմ-ին «Ռենո Քլիո Սիմբոլ» մակնիշի ավտոմեքենան բախվել է նույն երթևեկելի գոտիով կցորդով քարշակվող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենային:
«Ռենո Քլիո Սիմբոլ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 20-ին, ժամը 18.00-ի սահմաններում, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ լեռնային արտադրամասում «Բելազ» ինքնաթափի վարորդը կորցրել է ինքնաթափի կառավարումը, դուրս եկել ճանապարհից և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 20-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Սիսիան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի կամրջի վրայով անցնելիս «ԿամԱԶ-53215» մակնիշի բեռնատար ինքնաբարձիչ ավտոմեքենայի աջակողմյան շարժական ամբարձիչը բացվել և դիպել է մայթով անցնող 39-ամյա կնոջը, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 20-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 113-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Մերսեդես 190» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Մերսեդես»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 21-ին, ժամը 03.00-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ գլխի գագաթային շրջանի սալջարդ վերքով բուժօգնության է դիմել «Օպել Աստրա»-ի վարորդը և դաստակի սալջարդ վնասվածքով` ուղևորը: Նրանք հայտնել են, որ մարմնական վնասվածքները ստացել են վերը նշված ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: