Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
22.07.2015 18:49
ՃՏ պատահարներ
Հուլիսի 21-ին, ժամը 14.45-ին, Երևանի Աբովյան փողոցի թիվ 39 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու և թողնելով դեպքի վայրը` հեռացել է:
Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 21-ին, ժամը 22.45-ին, «Հունդաի» մակնիշի ավտոմեքենան Երևանի Խանջյան փողոցի թիվ 4 շենքի դիմաց բախվել է կամրջի պատին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 22-ին, ժամը 01.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ վրաերթից ստացած մարմնական վնասվածքով հիվանդանոց է ընդունվել 25-ամյա երիտասարդ:
Պարզվել է, որ անհայտ ավտոմեքենայի վարորդը Այնթապ գյուղի կենտրոնական ճանապարհին վրաերթի է ենթարկել երիտասարդին և դիմել փախուստի:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Այնթապ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 33 հասցեի դիմաց հիշյալ վրաերթը կատարել է 1960 թ. ծնված Սոս Թ.-ն` իր «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 21-ին, ժամը 20.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արշալույս գյուղի սկզբնամասում իրար են բախվել «ՎԱԶ-2109» և «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 21-ին, ժամը 19.20-ի սահմաններում, «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Զորավար Անդրանիկի փողոցում` 189 տան դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը: Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: