Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին
24.07.2015 15:11
ՃՏ պատահարներ
Հուլիսի 23-ին, ժամը 20.00-ին, Երևանի Արցախի և Ռոստովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Նիսան» և «Շկոդա» մակնիշի ավտոմեքենաներ:
«Նիսան»-ի վարորդը և «Շկոդա»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 23-ին, ժամը 16.10-ին, Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 5/10 հասցեի մոտ «Հունդայի» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի բետոնե պատնեշին, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 23-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 59-ամյա մի կին և հայտնել, որ վնասվածքը ստացել է հուլիսի 20-ին, Երևանի Գայի պողոտայում թիվ 8 երթուղու միկրոավտոբուսում` վարորդի կողմից ավտոմեքենան կտրուկ արգելակելու հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 23-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Աշտարակ-Բյուրական-Արագած լեռան ճանապարհի 30-րդ կմ-ին «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 23-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ճամբարակ-Դրախտիկ ճանապարհի 7-րդ կմ-ին դեպի Ճամբարակ ընթանալիս «ՎԱԶ-210630» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել կայանված «ՎԱԶ-21703-110-01» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-210630»-ի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 24-ին, ժամը 00.15-ին, Վանաձորի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի մոտ «Օպել Կորսա» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Նիսան Իքս Տերա» մակնիշի ավտոմեքենային, որը շրջվել է:
«Նիսան Իքս Տերա»-ի ուղևորը ստացել է մարմնական վնասվածքներ:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 23-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 8-րդ կմ-ին «Ջիպ Գրանդ Շիրոկի» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2101»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 23-ին, ժամը 17.10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին «Օպել Կորսա» ավտոմեքենան ընկել է սահքի մեջ, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ծառին և շրջվել, ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքով դիմել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 23-ին, ժամը 13.10-ի սահմաններում, Սևան-Երևան ճանապարհի 30-րդ կմ-ին «ԿամԱԶ-5511» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ճանապարհի երթևեկելի մասում:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 23-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Մեղրի-Երևան ճանապարհի 22-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 23-ին, ժամը 14.30-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 107-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և իջել ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Հուլիսի 23-ին, ժամը 06.30-ի սահմաններում, Իջևան-Սևան-Երևան ճանապարհի 53-րդ կմ-ին «Միցուբիշի-Գրանդիս» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարե պատնեշին և ընկել Մաքսիմ Գորկի փողոցի թիվ 36 տան բակ: Վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: