1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

27.06.2016 15:40 ՃՏ պատահարներ
Հունիսի 25-ին, ժամը 12.40-ին, «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սայաթ-Նովայի և Մաշտոցի պողոտաների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 42-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 24-ին, ժամը 23.20-ին, Երևանի Օգանովի փողոցից բժշկական կենտրոն է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ, որը,  ըստ շտապօգնության բժշկի հայտարարության, վրաերթի էր ենթարկվել:
Պարզվել է, որ վրաերթը կատարել է 35-ամյա մի տղամարդ` իր «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով։ Վերջինս բացատրական աշխատանքների շնորհիվ, հունիսի 25-ին, ժամը 13.00-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 25-ին, ժամը 16.10-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Իսակովի պողոտայի թիվ 24 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 23-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 25-ին,  ժամը 00.30-ին, Երևանի Մոլդովական և Թոթովենց փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Օպել»  և  «Մերսեդես»  մակնիշի ավտոմեքենաներ: 
«Մերսեդես»-ի 26-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 25-ին, ժամը 19.00-ին, «Մերսեդես Բենց S 430» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 7-րդ կմ-ին բախվել է «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վարորդները և «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի 17-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 26-ին, ժամը 14.20-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «աջ ազդրի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 68-ամյա մի կին։ Վերջինս հայտնել է, որ վնասվածքը ստացել է Երևանի Մարգարյան փողոցում վայր ընկնելու հետևանքով:
Պարզվել է, որ հունիսի 26-ին, ժամը 14.00-ին, «Նիսան Սաննի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Երևանի Մարգարյան փողոցի թիվ 25 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել վերոհիշյալ կնոջը՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
 
***

Հունիսի 26-ին, ժամը 17.20-ին, «ԳԱԶ-32213» մակնիշի միկրոավտոբուսի վարորդը Երևանի Ծարավ-Աղբյուրի փողոցի թիվ 121/2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 26-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***

Հունիսի 26-ին, ժամը 16.15-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան, Գարեգին Նժդեհի և Զորյան փողոցների խաչմերուկում բախվել է «Ֆորդ» մակնիշի շտապ օգնության ավտոմեքենայի, ինչի հետևանքով «Ֆորդ»-ի վարորդը և 47-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 26-ին, ժամը 5.00-ի սահմաններում, «Օպել B» մակնիշի ավտոմեքենան Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ-ում դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Հունիսի 27-ին, ժամը 1.35-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 124-րդ կմ-ին իրար են բախվել «ԿամԱԶ 5320»  և «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենաներ։
«ՎԱԶ 21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: