1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

28.11.2014 16:20 ՃՏ պատահարներ
Նոյեմբերի 27-ին, ժամը 15.45-ին, 59-ամյա մի կին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.00-ին,  «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Ֆուչիկ և Աբելյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել իրեն` պատճառելով մարմնական վնասվածք:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 27-ին հիվանդանոց բուժօգնության է դիմել 43-ամյա մի կին և հայտնել, որ նոյեմբերի 24-ին Երևան քաղաքում, թիվ 25 երթուղայինի մեջ վարորդի կողմից ավտոմեքենան արգելակելու պատճառով վայր է ընկել:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 27-ին, ժամը 05.30-ին, Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեում գործող առևտրի կոնտրոնի դիմաց իրար են բախվել «Զիլ» և «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ն այրվել է. վարորդը  տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, Երևանի  Սեբաստիա փողոցում  իրար են բախվել   «ԳԱԶել»   և  «Օպել»  մակնիշի ավտոմեքենաներ: «ԳԱԶել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 27-ին, ժամը 19.45-ի սահմաններում,  «Մերսեդես Բենց»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատի Արարատյան և Կոմունարների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 49-ամյա կնոջ և տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 27-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 6-րդ կ/մ-ին «Մերսեդես-Ե» մակնիշի ավտոմեքենա է բախվել  «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-2107»-ի 2 ուղևորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 27-ին, ժամը 18.10-ի սահմաններում, Սպիտակ-Երևան ճանապարհի 15-րդ կ/մ-ին  «Օպել Սինտրա» մակնիշի ավտոմեքենան  բախվել  է «Միցուբիշի Պաջերո»   և   «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենաների, այնուհետև վրաերթի ենթարկել 51-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 27-ին, ժամը 17.30-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի ճանապարհին «ՎԱԶ-21101» մակնիշի ավտոմեքենա է բախվել  ծառի: Ուղևորը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
 
***
 
Նոյեմբերի 28-ին, ժամը 01.50-ի սահմաններում,  Երևան-Գյումրի ճանապարհի 117-րդ կ/մ-ին «Մերսեդես-Բենց-ՄԼ-430» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի հատվածից և շրջվել: Վարորդը և 3 ուղևորները մարմնական վնասվածքներեվ տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: