Պատժի կրումից խուսափելու համար
11.07.2016 12:06
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հուլիսի 9-ին, ժամը 23.30-ին, Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյան փողոցից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Վարդուհի Դ.-ն, որը հուլիսի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ դատարանի վճռով պատժի կրումից խուսափելու համար:
***
Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հուլիսի 9-ին, ժամը 18.45-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել 1975 թ. ծնված Վահե Ա.-ին, որը հուլիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի /գողություն/ 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով՝ պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: