ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կոտայքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Կոտայքի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

Կոտայքի մարզի գումարտակի պարեկները Երևան-Սևան ճանապարհին հայտնաբերել, ձերբակալել, և մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 28-ամյա և 30-ամյա երեք երիտասարդների։ 28-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են դեղահաբեր,  իսկ վարորդը իրավապահներին հայտնել է, որ մեքենայում թմրանյութ ունի։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգվածով երկու փաթեթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։