ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

«Hraparak.am» կայքում 05.11.2018թ. տպագրված «Շատ խելացի լինելն էլ մի բան չէ» վերնագրով հոդվածի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Աճառյան փողոցի 5 խաչմերուկներում տեղադրված «Խելացի լուսացույցները» աշխատում են նորմալ, և դրանց շնորհիվ զգալիորեն բարելավվել է Աճառյան փողոցի երթևեկությունը՝ հնարավորինս նվազել են հապաղումները:
Աճառյան փողոցի 5 խաչմերուկներում տեղադրված լուսացույցները հակասության մեջ չեն գտնվում՝ ընդհակառակը նրանք աշխատում են սինխրոն և տրանսպորտային միջոցների հապաղումներ կարող են առաջանալ միայն վթարների հետևանքով:
Տարեցտարի ավելանում է Երևան քաղաքի տրանսպորտային միջոցների քանակը, ինչին համահունչ էլ Ճանապարհային ոստիկանությունն իրականացնում է երթևեկության կազմակերպման փոփոխություններ և կիրառում է տեխնիկական նոր մեթոդներ՝ հնարավոր հապաղումներից ու խցանումներից խուսափելու համար:
Հոդվածի հեղինակին խնդրում ենք այսուհետ երթևեկության անվտանգության վերաբերյալ վերլուծություն կատարելիս դիմել նաև Ճանապարհային ոստիկանության մասնագետներին, որպեսզի վերլուծությունը լինի առավել մասնագիտական:
Ճանապարհային ոստիկանություն