ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Ջրաշենում

ԱՄՆ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Ջրաշենում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և Արտաշատի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 17-ին Արարատի մարզի Ջրաշեն գյուղի տներից մեկում հայտնաբերվել և ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Դեյվիդ Թ.-ն, որը մի շարք հոդվածների մեղադրանքով հետախուզվում էր ԱՄՆ Փենսիլվանիա և Մերիլենդ նահանգների իրավապահների կողմից:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և դատախազությանը:
Դեյվիդ Թ.-ն ձերբակալվել է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: