ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ Ստավրոպոլ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, օգոստոսի 8-ին, ժամը 22.00-ին, Սեբաստիայի փողոցում գտնվող   սուպերմարկետի մոտից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Հայկուշ Ս.-ին, որը 2011 թ. հունիսի 7-ից ՌԴ Ստավրոպոլ քաղաքի Գրաչևսկի շրջանի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի  1-ին մասի /մարմնական վնասվածք պատճառելը/ մեղադրանքով:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: