ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողներ են ներկայացել ոստիկանություն
 
                                            Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ դեկտեմբերի 15-ին բաժին է ներկայացել 45-ամյա Ռուբեն Յ.-ն, որը 2019 թ. սեպտեմբերից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Անապա քաղաքի ՆԳ բաժնի կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի (Թմրամիջոցի ապօրինի շրջանառությունը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ դեկտեմբերի 15-ին ոստիկանության ՔՈ գլխավոր վարչություն է ներկայացել 34-ամյա Ռոմա Հ.-ն, որը հոկտեմբերի 21-ից ՌԴ ՆԳՆ Մոսկվա քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 171.2-րդ հոդվածի (Մոլախաղերի անօրինական կազմակերպումը) մեղադրանքով: 
 Առանց խափանման միջոցի: 
 Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և ՀՀ գլխավոր դատախազություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					