ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վիճաբանության ժամանակ ամուսինը սպանել է կնոջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

28.10.2014 19:23 Սպանություն
Վիճաբանության ժամանակ ամուսինը սպանել է կնոջը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հոկտեմբերի 27-ին, ժամը 18.25-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Երևանի Անդրանիկի փողոցի 13 շենքի բնակարաններից մեկը, որտեղ պարզվել է, որ սպանվել է տանտիրուհին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.15-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 1945 թ. ծնված Ազատ Մնացականյանը դանակով հարվածներ հասցնելով՝ սպանել է կնոջը` 1952 թ. ծնված Մելանյա Մնացականյանին:
Ոստիկանության ծառայողները ժամը 20.00-ին Ազատ Մնացականյանին Արարատյան 1-ին զանգվածի թիվ 10/3 շենքի մոտից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է դեպքի վայրում:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: