ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սպանություն Նոր Արեշում

19.11.2013 10:11 Սպանություն
Նոյեմբերի 18-ին, ժամը 20.35-ին,  ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշի 34-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից դանակահարված տղամարդու են տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Ժամը 20.40-ին նշված բուժկենտրոնից նույն դեպքի հետ կապված հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մոտ 50 տարեկան տղամարդ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված անձը  1957 թ. ծնված Եղիա Ապանյանն է, որը նույն օրը «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները  ժամը 23.00-ին, նշված սպանությունը կատարելու կասկածանքով, Էրեբունու բաժին բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արմեն Մ.-ին: Նա խոստովանել է, որ ժամը 20.00-ի սահմաններում Նոր Արեշի  34-րդ փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկում, ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է իր վաղեմի ծանոթ Ե. Ապանյանի հետ և իր մոտ եղած խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածելով նրա կրծքավանդակին` դիմել է փախուստի:
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել, առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Արմեն Մ.- ձերբակալված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: