Սպանություն Չարենցավանում
08.12.2014 12:36
Սպանություն
Դեկտեմբերի 7-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Չարենցավան քաղաքի բնակիչ Կարեն Ա.-ն և հայտնել, որ 3-րդ թաղամասի 1-ին հանրակացարանում սպանել է ոմն Արթուրի:
Մեկնած օպերատիվ խումբը Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել է 1975 թ. ծնված Արծրունի Իսրայելյանի դիակը` գլխի վնասվածքների հետքերով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, 1981 թ. ծնված Կարեն Ա.-ն խոստովանել է, որ սպանությունը կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: