Սպանությունը բացահայտվել է
11.08.2015 16:56
Սպանություն
Օգոստոսի 5-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ իր ծանոթուհուն` 1960 թ. ծնված Անի Մաջնունյանին այդ օրը ոչ ոք չի տեսել, և նա հեռախոսազանգերին չի պատասխանում:
Մեկնած օպերատիվ խումբն իր բնակարանում հայտնաբերել էր Անի Մաջնունյանի դիակը` բազմաթիվ ծակած-կտրած վերքերով:
Նշանակվել էր ԴԲՓ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների ու Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օգոստոսի 6-ին, ժամը 23.50-ին, սպանությունը կատարելու կասկածանքով Երևանի Տ.Պետրոսյան և Փիրումյան փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Մուշեղ Մ.-ին, որը օգոստոսի 7-ին ձերբակալվել է:
Օգոստոսի 8-ին Մուշեղ Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: