ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են մեքենաներից կատարված գողություններ

15.02.2021 17:16 Գողություն

Փետրվարի 14-ին, ժամը 17.40-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտից բերման են ենթարկել 62-ամյա մի տղամարդու: Օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ երևանցի տղամարդը մոտ մեկ ժամ առաջ գողություն է արել եկեղեցու մոտ կայանված մեքենայից: Տվյալները հաստատվեցին. տղամարդը խոստովանեց, որ տեխնիկական միջոց գործադրելով՝ կոտրել էր «Կիա Ֆորտե» մակնիշի մեքենայի ապակին ու գողություն արել:
Գողոնը հայտնաբերվել ու վերադարձվել է տիրոջը, սակայն գործը սրանով չի ավարտվել: Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ 62-ամյա տղամարդը խոստովանել է, որ փետրվարի 7-ին, կեսօրին մոտ, նույն տեղում կայանված մեկ այլ մեքենայի ապակին կոտրել ու գողացել էր կնոջ պայուսակ, որի մեջ մեքենայի փաստաթղթերը, տիրոջ անձնագիրն ու բանկային քարտեր էին: Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: