ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վանաձորում քույրը սպանել է եղբորը

19.11.2012 10:34 Սպանություն
Վանաձորում քույրը սպանել է եղբորը
Նոյեմբերի 18-ին, ժամը 21.13-ին, ոստիկանության Վանաձորի բաժին է ահազանգել 1974 թ. ծնված  Տարոնուհի Ավետիսյանն ու  հայտնել, որ ինքը իրենց տանը մարդ է սպանել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 20.45-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, Տ. Ավետիսյանը խոհանոցային դանակով երկու անգամ հարվածել է եղբոր` 1967 թ. ծնված Գարեգին Ավետիսյանի  կրծքավանդակն և սպանել նրան:
Տարոնուհի Ավետիսյանը ձերբակալված է:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: