1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վանատուրում բնակարանային գողություն արած անձը ձերբակալվել է․Հրազդանի ոստիկանների բացահայտումը

10.03.2021 15:52 Գողություն

Մարտի 7-ի երեկոյան ոստիկանության Հրազդանի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։  Ոստիկանություն դիմած տղամարդը հայտնում էր, որ իրեն վստահված բնակարանից գողություն է արվել։  Վանատուր թաղամասում գտնվող տունը, որ հաղորդում տվողի ազգականներինն էր, չէր բնակեցվում։ Տանտերերն արտերկրում են։ Հանգամանք, որը գրավել էր գողություն արած անձի ուշադրությունը։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական  խմբերը պարզեցին, որ տուն էին մտել պատուհանով ու գողացել կենցաղային տեխնիկա և իրեր։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ձեռնարկվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ։ Հետևողական աշխատանքի արդյունքում Հրազդանի ոստիկաններին հաջողվեց փաստական տվյալներ ձեռք բերել հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնության վերաբերյալ։ Նույն օպերատիվությամբ էլ Վանատուր թաղամասում բնակվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին, որտեղ խոստովանեց արարքը։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև գողոնի մի մասը։ Բերման ենթարկվածը ձերբակալվել է։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: