Վարդենիսում կամրջի փլուզման հետևանքով 3 մարդ է մահացել
Նոյեմբերի 15-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի երկաթգծի մոտ կամուրջ է փլվել և փլատակների տակ մարդիկ են մնացել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նոյեմբերի 15-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Շորժա-Վարդենիս ուղեմասի 185-րդ կմ-ին, կամուրջը վերանորոգելու ժամանակ, այն փլվել է, ինչի հետևանքով 1957 թ. ծնված Ներսես Մարտիրոսյանը, 1956 թ. ծնված Գագիկ Ավետիսյանը և 1956 թ. ծնված Վարուժան Սարգսյանը տեղում մահացել են, իսկ 1966 թ. ծնված Արգամ Անտոնյանը, 1955 թ. ծնված Ռոբերտ Համբարձումյանը և 1972 թ. ծնված Կարեն Նաջարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: