ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարորդը հայտնաբերվել է

01.06.2013 15:49 Կողոպուտ

Մայիսի 31-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Ռուբինյանց փողոցի սկզբնամասից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել  1960 թ. ծնված Հովհաննես  Է.-ին:  
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, նա իր «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով 48-ամյա մի կնոջ Ռուբինյանց փողոցում գտնվող  սուպերմարկետի մոտից  տեղափոխել է նույն փողոցի թիվ 2/2 շենքի բակ, և մինչև կինը փորձել է բացել ավտոմեքենայի բեռնախցիկը` իրեն պատկանող 4 տոպրակները վերցնելու, Հովհաննես  Է.-ն ավտոմեքենայով դիմել է փախուստի` հափշտակելով դրանք:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: