ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վարորդը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է

06.05.2013 12:18 ՃՏ պատահարներ

Մայիսի 5-ին, ժամը 16.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի  ավտոմեքենան Վեդի-Դաշտաքար ճանապարհի 2-րդ կմ-ին դուրս  է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի գազատարի հենասյանը, այնուհետև՝ ծառի:
Պատահարի հետևանքով վարորդը` 1987 թ. ծնված  Կարեն  Կարապետյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: