Վարորդը և ուղևորները խոստովանել են, որ կանեփանման թփերը քաղել են այգիներից՝ իրենց օգտագործման համար
13.09.2013 12:37
Թմրամիջոցի հայտնաբերում
Սեպտեմբերի 12-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Բուժական գյուղից բերման են ենթարկել 1980 թ. ծնված Սլավիկ Ա.-ին` «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, և ուղևորներ` 1977 թ. ծնված Անդրանիկ Գ.-ին, 1981 թ. ծնված Անդրանիկ Պ.-ին և 1979 թ. ծնված Վահագն Ս.-ին:
Ավտոմեքենայի տարբեր հատվածներից հայտնաբերվել են կանեփանման թփեր, նույնանման զանգվածներ, ծխամորճ: Կանեփանման զանգվածներ են հայտնաբերվել նաև երեք ուղևորների մոտ:
Սլավիկ Ա.-ն և ուղևորները խոստովանել են, որ կանեփանման կանաչ թփերը քաղել են Բուժական գյուղի տարբեր այգիներից՝ իրենց օգտագործման համար:
Հայտնաբերված զանգվածներն ուղարկվել են փորձաքննության:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: