Վրաերթ կատարած ավտոմեքենայի վարորդը ներկայացել է ոստիկանություն
06.04.2013 11:04
ՃՏ պատահարներ
Ապրիլի 3-ին, ժամը 17.45-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 23-ամյա մի աղջիկ: Պարզվել է, որ նա վնասվածքն ստացել է Երևանի Սվաճյան փողոցի թիվ 12/7 հասցեում գործող տոնավաճառի մոտ՝ վրաերթի ենթարկվելու հետևանքով:
Նույն օրը, ժամը 18.00-ին, ոստիկանություն է ներկայացել մի տղամարդ և խոստովանել, որ իր վարած «ԳԱԶ-2705» մակնիշի ավտոմեքենայով աղջկան ինքն է վրաերթի ենթարկել:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: