Տանիքում կանեփ էր աճեցրել
27.10.2014 11:20
Արձանագրված դեպքեր
Ոստիկանության Բաղրամյանի բաժնում տեղեկություն էր ստացվել, որ Բաղրամյան գյուղի բնակիչ,1967 թ. ծնված Աշոտ Դ.-ն իր տան տանիքում կանեփի բույսեր է աճեցրել է և տանն ապօրինի թմրամիջոցներ է պահում:
Տանը կատարված խուզարկության ժամանակ Աշոտ Դ.-ն կամովին ներկայացրել է 65 գրամ կանեփանման զանգված, ինչպես նաև տանիքում ապօրինի աճեցրած կանեփի 2 բույս՝ 1 կգ 700 գ քաշով:
Հայտնաբերվածն ուղարկվել են փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն: