ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր դեպքեր են արձանագրվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց և Չեխովի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Գարիկ Ս.-ին, 1984 թ. ծնված Արթուր Պ.-ին և 1957 թ. ծնված Իսակ Օ.-ին` վերջինիս վարած «ՎԱԶ-2114» մակնիշի ավտոմեքենայով:
Խուզարկությամբ Գարիկ Ս.-ի գրպանից հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված և «Սփայս» թմրամիջոցին նմանվող, մուգ շագանակագույն զանգված, իսկ Արթուր Պ.-ի գրպանից՝ դեղնականաչավուն զանգված և «Սփայս» թմրամիջոցին նմանվող մուգ շագանակագույն զանգված:

***
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով, Երևանի Սասունցի Դավթի կայարանամերձ հրապարակից բերման են ենթարկել 1995 թ. ծնված Վրեժ Մ.-ին: Նրա մոտ հայտնաբերվել է չորացրած, դեղնականաչավուն, բուսական զանգված և կաթոցիչ:
Վրեժ Մ.-ի հայտարարությամբ` նշված զանգվածը «մարիխուանա» տեսակի թմրանյութ է:

***
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները Նորավան գյուղի վերջնամասում գտնվող ջրատար խողովակաշարի միջից, թմրանյութ պատրաստելու ժամանակ, հայտնաբերել և բերման են ենթարկել 1962 թ. ծնված Ռուստամ Պ.-ին և 1978 թ. ծնված Ռոման Խ.-ին:
Նշված վայրի զննությամբ հայտնաբերվել է «Բյուրեղ» գրառմամբ պոլիէթիլենային տարա` 1,5 լ տարողությամբ, որի մեջ եղել է դեղնավուն, բենզինի սուր հոտ ունեցող հեղուկ:
Հայտնաբերվել է նաև սպիտակ, էմալապատ 3 տարա` հատակին մուգ գորշավուն չորացված նստվածքով, 5 գ տարողության 2 ներարկիչ, «Պիրալգին» տեսակի դեղահաբի դատարկ թիթեղներ, 5 գ և 2 գ տարողության օգտագործված 2 ներարկիչ, կերակրի սոդա, աղ և բամբակ, որոնք ըստ Ռուստամ Պ.-ի և Ռոման Խ.-ի բանավոր հայտարարության` բենզինից պատրաստված թմրանյութ են, և իրենք պատրաստել են իրենց օգտագործելու համար:

***
Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով, Այգավան գյուղի վերջնամասում գտնվող հողամասերից մեկից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Գևորգ Ղ.-ին և 1984 թ. ծնված Կարեն Հ.-ին:
Գևորգ Ղ.-ի գրպանից հայտնաբերվել է թղթե փաթեթ, որի մեջ առկա էր ծխախոտի թութունի հետ խառնած կանաչ, չորացված, մանրացված, կանեփի յուրահատուկ հոտով բուսական զանգված:
Նշանակվել են փորձաքննություններ: