1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Տարեց կնոջ սպանությունը բացահայտվեց

09.08.2013 12:52 Սպանություն
Հուլիսի 19-ին, ժամը 19.25-ին,  ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում մի տղամարդուց հաղորդում էր ստացվել, որ գնացել է բարեկամուհուն տեսակցության` Էմինեսկուի փողոցի թիվ 19/Ա տուն, բայց տանտիրուհին չի արձագանքել իր զանգերին: Մտնելով տուն` նկատել է, որ տան իրերը ամբողջությամբ խառնված են, իսկ տարեց  տանտիրուհին սպանված է: 
Պարզվել էր, որ հուլիսի 18-ի ժամը 21.00-ից հուլիսի 19-ի ժամը 19.25-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը պատշգամբի դռնից մտել Էմինեսկուի 2-րդ փողոցի թիվ 19/Ա տուն և խեղդելով` սպանել 1938 թ. ծնված Անյա  Մուսայելյանին,   խառնել տան իրերը և դիմել փախուստի:
Օգոստոսի 8-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները,   Երևան քաղաքի վարչության, քննչական բաժնի և ՊՊԾ գնդի   ծառայողների հետ համատեղ, սպանությունը կատարելու կասկածանքով, Լոռու մարզի Ախթալա քաղաքի Աբովյան փողոցի 23 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Արթուր Շ.-ին:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Արթուր Շ.-ն   հուլիսի 19-ին, ժամը 06.30-ի սահմաններում, բաց դռնից մտել է Էմինեսկույի 2-րդ փողոցի թիվ 19/Ա տուն, խեղդելով սպանել է Անյա Մուսայելյանին, հափշտակել 2.700 դոլար և ոսկյա զարդեր: 
Արթուր Շ.-ն ձերբակալված է:
 Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
 ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
 
 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: