1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Տաք հետքերով» բացահայտվեց կեսգիշերին ռեստորանային համալիրի բակում կատարված սպանությունը (ԼՐԱՑՎԱԾ)

05.09.2017 10:40 Սպանություն
Սեպտեմբերի 4-ին, ժամը 1.20-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց են տեղափոխվել 1992 թ. ծնված Ստեփան Մինասյանը՝ «կրծքավանդակի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ, 1972 թ. ծնված Եղիշ Հ.-ն՝ «որովայինի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և 21-ամյա Հարություն Մ.-ն՝ «ձախ ուսագոտու փակ հյուսվածքների սալջարդ, ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Հարություն Մ.-ն ռեստորանային համալիրներից մեկի բակում կենցաղային հարցի շուրջ վիճաբանել է Ս. Մինասյանի և Եղիշ Հ.-ի հետ, սուր ծակող-կտրող գործիքով հարվածներ է հասցրել նրանց, ինչի հետևանքով Ս. Մինասյանը և Եղիշ Հ.-ն  վնասվածքներով շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ Ս. Մինասյանը ժամը 1.35-ին, գիտակցության չգալով, մահացել է, իսկ Հարություն Մ.-ն տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի և 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:



***

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Մասիսի քննչական բաժնի, ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.10-ի սահմաններում, 1996 թ. ծնված Հարություն Բ.-ն, որը հիվանդանոցում ներկայացել էր որպես Հարություն Մ., կենցաղային հարցի շուրջ նախ վիճաբանել է Եղիշ Հ.-ի հետ, դանակով հարվածել նրա որովայնին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ապա վիճաբանությունը շարունակել է Ստեփան Մ.-ի հետ և դանակով հարվածել ու մահ է պատճառել նրան:
Հարություն Բ.-ն ձերբակալված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 112 հոդվածի 1-ին մասերով հարուցված քրեական գործով քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: