Տվել են խոստովանական բացատրություն
18.11.2014 15:40
Մարմնական վնասվածք
Ինչպես տեղեկացրել էինք. նոյեմբերի 13-ին, ժամը 01.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՕԿԿ-ից Նաիրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ զանգահարել է անհայտ քաղաքացի և հայտնել, որ Քասախ գյուղի գերեզմանատանը հարձակվել են իր վրա և ծեծել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Քասախ գյուղի գերեզմանատան ճանապարհին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն գյուղի բնակիչներ ոմն Վաղո և Նորո ծեծի էին ենթարկել 1987 թ. ծնված Վիգեն Դ.-ին` դեմքի և մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ:
Վիգեն Դ.-ն նույն օրը, ժամը 02.00-ին, հրավիրվել էր բաժին և նրանից ընդունվել էր հաղորդում:
Վիգեն Դ.-ին տրվել էր դատաբժշկի ուղեգիր:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 15-ին, ժամը 19.30-ին, 1964 թ. ծնված Նորիկ Հ.-ն և 1971 թ. ծնված Վաղինակ Ա.-ն ներկայացել են բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: