Տվել է խոստովանական բացատրություն
30.06.2016 12:56
Գողություն
Հունիսի 24-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1996 թ. ծնված Վալերիա Ս.-ն և հայտնել, որ երթուղային ավտոբուսում գողացել են դրամապանակը:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 16.20-ին, Երևանի Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում Վալերիա Ս.-ն նկատել է, որ թիվ 27 երթուղային ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ, 6 դոլար, բանկային քարտ և այցեքարտեր:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, հունիսի 29-ին, ժամը 15.00-ին, Լենինգրադյան փողոցի թիվ 13 շենքի մոտից բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գագիկ Կ.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: