ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փախուստի դիմած կողոպտիչը հայտնաբերվեց

21.12.2012 17:02 Կողոպուտ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Սևանի բաժին է դիմել 48-ամյա մի կին   և հայտնել, որ նույն օրը, ժամը 22.40-ի սահմաններում, անհայտ անձը Սևան քաղաքի  Սայաթ-Նովայի փողոցում` մշակույթի տան մոտ, բացահայտ հափշտակելով իր պայուսակը, որի մեջ եղել է գումար, բջջային հեռախոս  և  բանալիներ` դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ  կողոպուտը կատարել է 1974 թ. ծնված  Հայկ Բ.-ն:
Հայկ Բ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: