ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Փամբակ գյուղի անտառից 3 բոխի էր հատել

Սեպտեմբերի 25-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները Փամբակ գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Սերգեյ Ս.-ին` իր վարած «Ֆորդ-Տրանզիտ»  մակնիշի ավտոմեքենայով՝ բեռնված փայտանյութով, որի համար վերջինս չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ:
Սերգեյ Ս.-ն  բացատրություն է տվել, որ փայտանյութը պատրաստել է ինքը՝ Փամբակ գյուղի վարչական տարածքում գտնվող անտառից 3 բոխի  ապօրինի հատելու միջոցով:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Վնասի չափը պարզվում է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: